|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության` Թունջելիից պատգամավոր Հուսեյին Այգունը հայտնել է իր դժգոհությունը երկրում օսմաներենի պարտադիր ուսուցման կապակցությամբ:
Ըստ Haberler-ի՝ պատգամավորը հայտնել է, որ ինքը երբեք թույլ չի տա, որ իր որդուն դպրոցում օսմաներեն ուսուցանեն:
«Թող դասարանում մնա: Այդ դպրոցն էլ կդարձնեմ այդ լեզուն ուսուցանող ուսուցչի վերջը»,- ասել է Այգունը:
Հիշեցենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտնել էր, որ «ուզեն, թե չուզեն» այսուհետ օսմաներենը դպրոցներում կուսուցանվի որպես պարտադիր լեզու: