|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել անվանի ջութակահար, երաժիշտ մանկավարժ և հրատարակիչ Հենրիկ Սմբատյանին ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Հարգելի պարոն Սմբատյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Բարձր գնահատանքի են արժանի անվանի ջութակահարի Ձեր գործունեությունը, երաժիշտ մանկավարժի և հրատարակչի Ձեր երկարամյա եռանդուն աշխատանքը: Մաղթում եմ Ձեզ երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: