|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ադրբեջանի կառավարությունը 2 նոր քաղաք հիմնելու մտադրություն ունի: Այդ մասին Aktual.az-ին հայտնել է «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը:
Ըստ նրա` քաղաքներից մեկը կոչվելու է ի պատիվ Հեյդար Ալիեւի: «Արդեն բազմիցս միտք է հնչել Ադրբեջանի քաղաքներից մեկին Հեյդար Ալիեւի անունը շնորհելու վերաբերյալ: Նախիջեւանում արդեն փոքր քաղաք կա` փախստականների համար, որը կոչվում է Հեյդարաբադ: Ժամանակն է Հեյդար Ալիեւի անունով նոր քաղաք կոչելու»,- ասել է Նովրուզովը: