|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիան շարունակում է մնալ Սիրիա արտասահմանցի վարձկանների ներթափանցման հիմնական ուղին, և դա տեղի է ունենում` չնայած վերջին շրջանում ձեռնարկված սահմանափակող քայլերին, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ռոբերտ Բրադտկեն. հայտնում է РИА Новости-ն:
Սակայն նա նշել է, որ Թուրքիան ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի և միջազգային հանրության հետ՝ վարձկանների ներթափանցումը կանխելու համար:
Պաշտոնյան նաև հավելել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան առաջվա պես շահագրգռված են լուծել Սիրիայի ճգնաժամն առանց Ասադի: