|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրիմում և Սևաստոպոլում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին օրենքը. հայտնում է russian.rt-ն: Փաստաթուղթը հրապարակվել է երեկ ռուսական պաշտոնական իրավական տեղեկատվության կայքում:
Նոր օրենքը հաստատել է Ղրիմում և Սևաստոպոլում հարկերի առանձնահատկությունը:
Գոտին ստեղծվել է 25 տարի ժամկետով՝ ռեժիմը երկարաձգելու հնարավորությամբ։
Տնտեսական գոտու մասնակիցների համար զրոյական դրույքաչափ է սահմանվելու դաշնային բյուջե մուտքագրվող մասնաբաժնի եկամուտի համար: