|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի Սիլոփի քաղաքապետարանի աշխատակիցները փողոցում անտեր շրջող կով են մորթել:
Ըստ Milliyet-ի՝ քաղաքապետարանն ավելի վաղ անասնապահներին զգուշացրել էր, որ դրամական պատժամիջոցներ կսահմանվեն կենդանիներին փողոցում անտեր թողնողների հանդեպ, սակայն դա այնքան էլ լուրջ չէր ընդունվել: Կով մորթելու տեսարանը այնքան է հետաքրքրել բոլորին, որ, հավաքվելով, սկսել են նկարահանել կատարվածը: Ներկաների մեջ եղել են նաև երեխաներ:
Քաղաքապետարանի աշխատակից, անասնաբույժ Էմին Գյուլերը խոստացել է՝ «այսուհետ փողոցում առանց տեր շրջող ցանկացած կենդանի տեղում մորթվելու է»: Այդ անմարդկային արարքն արդարացնելու նպատակով նա հայտնել է, որ «այդ միսը բաժանվելու է աղքատներին»: