|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Վալստրյոմի հրավերով` Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. նոյեմբերի 24-25-ը պաշտոնական այց կկատարի Շվեդիա:
Ստոկհոլմում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Շվեդիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Ստոկհոլմի միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում։