|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բասկետբոլի Հայաստանի` մինչեւ 20 տարեկանների տղամարդկանց հավաքականը կմասնակցի Եվրոպայի 2015թ. առաջնությանը: Այսօր Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտը ներկայացրեց ՖԻԲԱ-Եվրոպային:
Հայաստանի ընտրանին կմասնակցի Բ դիվիզիոնի մրցաշարին, որտեղ հանդես կգան 20-ից ավելի եվրոպական երկրներ: Եվրոպայի 2015թ. Բ դիվիզիոնի հանդիպումները կկայանան հաջորդ տարվա հուլիսին Հունգարիայի Ցեկեսֆերվար քաղաքում:
Մրցաշարի վիճակահանությունը կայանալու է նոյեմբերի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում. տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: