|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Կառավարությունն այսօր համաձայնություն է տվել ատոմակայանին վերաբերող երկու կարևոր համաձայնագրերի կնքման առաջարկությանը:
Համաձայնագրերից մեկը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցությանը:
Երկրորդ համաձայնագրով էլ նախատեսվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ է տրամադրելու:
Նիստի ընթացքում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ նախատեսվող վարկի գումարը կազմելու է 270 միլիոն դոլար: