|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ ամուսինը Ստեփանավանում կացնի կոթով ծեծել է կնոջը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Միխայլովկա գյուղում։ Կենցաղային հարցերի շուրջ հերթական վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ 59-ամյա ամուսինը ծեծել է իրենից 20 տարի փոքր կնոջը։ Ընդ որում՝ գործի է դրվել նաեւ կացնի կոթը, որով տղամարդը հարվածներ է հասցրել կնոջ ձեռքերին, ոտքերին ու գլխին։ Կնոջ նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։