|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելու օրինագծի վերաբերյալ հարց հնչեցրեց:
Արտեմ Ասատրյանը ասաց, որ վերջին չորս-հինգ տարիների ընթացքում պետական բյուջեով նախատեսված երկու նպաստների համար` հիվանդության ու հղիության, ծննդաբերության նպաստ, հատկացվող գումարները ավելացել են երեք անգամ: Եվ երբ վերանայել են սոցիալական ծրագրերի արդյունավետության հարցը, այդ ծրագրերի վրա ազդեցություն են թողել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են ծնելիությունը, աշխատավարձի չափը, հիվանդացությունը:
Այդ գործոնները վերջին տարիներին չեն ավելացել երեք անգամ, ահա` ինչու, հաշվի առնելով խնդիրները, ՎՊ հաշվետվությունը, մշակվել է օրենսդրական նախաձեռնություն, որն այս պահին գտնվում է ԱԺ-ում:
Նախարարը նշեց, որ նախարարությունն ակնկալում է առաջարկություններ լսել հասարակական կազմակերպություններից, պատգամավորներից, որպեսզի այս ընթացքում ուսումնասիրվեն այդ առաջարկությունները և ներկայացվեն ԱԺ դատին: