|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի եզրակացությունները` Սերժ Սարգսյանը որոշել է Հարություն Ենոքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Մար Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Գայանե Կարախանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: