|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Չորրորդ իշխանություն» -ը գրում է. «Սյունիքի մարզում, մեղմ ասած, խայտառակ բարքեր են տիրում: Սյունիքի գյուղերի դպրոցներում սկսել են փակցնել մարզպետի՝ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի լուսանկարը:
Սրանով տեղի իշխանությունները Սյունիքի մարզի երեխաների համար նոր իդեալ են կերտում՝ ի դեմս նախկինում տարբեր հանցանքների համար երեք անգամ դատապարտված Լիսկայի: Երեկ համացանցում տարածվել էր Գեղի գյուղի դպրոցից լուսանկար, որտեղ երևում էր դպրոցի միջանցքում փակցված Լիսկայի լուսանկարը:
«ՉԻ» հետ զրույցում Գեղիի գյուղապետ Վասիլ Գրիգորյանը հայտարարեց, թե լուսանկարը փակցված է մարզպետի անկյունում:
«Իմ սենյակում էլ մարզպետի նկարը կա»,- հպարտացավ գյուղապետը: Իսկ հարցին, թե որոշել եք երեխաներին դաստիարակել երեք անգամ դատապարտվածի օրինակով, գյուղապետը պատասխանեց. «Ոչ, Սուրիկ Խաչատրյանն ամենալավ մարզպետն է, որ մենք ունեցել ենք: Որ ինքը չկար, մենք անտերության մեջ էինք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: