|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիային մեղադրել է ԻՇԻՊ-ի դեմ ոչինչ չանելու համար: Այս մասին հայտնում է T24-ը՝ վկայակոչելով գերմանական կայքերը:
Գերմանիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում Մերկելն ասել է. «ՆԱՏՕ-ի անդամ երկրից ակնկալվում է առաջնահերթությունների որոշում և համապատասխան քայլերի ձեռնարկում: ԻՇԻՊ-ի դեմ պայքարը Անկարայի առաջնահերթ հարցը պետք է լիներ»:
Ըստ գերմանական կայքի՝ անդրադառնալով Համբուրգում քրդերի և սալաֆիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքներին, Մերկելն ասել է. «Անկարայի դիրքորոշումից տուժում է նաև Գերմանիան»: