|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դավիթ Հակոբյանի մահվան կապակցությամբ ցավակել է նրա հարազատներին.
«Ցավով տեղեկացա Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի անժամանակ մահվան մասին:
Դավիթ Հակոբյանը քաղաքական գործչի իր տեսակով և հայացքներով ուրույն ներդրում է ունեցել Հայաստանի քաղաքական կյանքում՝ ակտիվորեն ներգրավված լինելով քաղաքական գործընթացներում: Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Դավիթ Հակոբյանի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին»: