|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը ենթադրություն է հայտնել, որ Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների շարքերում ՌԴ տասնյակ քաղաքացիներ կան:
«Ըստ էության` մենք գործ ունենք ահաբեկչական ինտերնացիոնալի հետ»,- ասել է նա Коммерсант-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ խմբավորման անդամները հմտություններ են ձեռք բերում գրոհայինների հսկողության տակ գտնվող տարածքներում, ինչից հետո սպառնալիք են դառնում իրենց երկրների համար:
Բոգդանովի խոսքերով՝ «Իսլամական պետության» շարքերում 70-80 երկրների քաղաքացիներ կան: Ընդ որում՝ նրանք անձնագրեր ունեն, մասնավորապես՝ արևմտյան երկրների, և կարող են ազատ տեղաշարժվել առանց վիզաների և ստուգումների: «Դա շատ վտանգավոր է»,- ընդգծել է Բոգդանովը: