|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր կառավարության մոտ կրկին հավաքվել էին Երևանի բոլոր տոնավաճառների աշխատակիցները: Լրագրողների հետ զրույցում նրանք նշում էին, որ եկել են` կառավարությանն անվստահություն հայտնելու:
«Ուզում են փոքր բիզնեսը լրիվ վերացնել: Ասում են` մեզ ասեք` ումից եք ապրանք վերցնում, նրանց բերեք, տվեք մեզ, որ դատենք: Մեզ իրար դեմ են լարում: Ստացվում է` գործ տվողների դերում պետք է լինենք: Ինչ է, իրենք չգիտե՞ն` ովքեր են խոշոր առևտրով զբաղվողները: Ուղղակի ուզում են մեր միջոցով իրենց հարցերը լուծել»,- ասում էին կառավարության մոտ բողոքի ցույցի ելած առևտրականները: