|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտված 29 անձ հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից, մինչդեռ այսօր լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ նրանց թիվը 40-ն է:
Քրեակատարողական վարչությունից հայտնում են, որ բացատրական աշխատանքների արդյունքում 11 ցմահ ազատազրկման դատապարտված անձինք հացադուլը դադարեցնելու մասին դիմում են ներկայացրել:
Նշենք, որ ցմահ ազատազրկվածները բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին: