|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Սարգիս Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեական գործի նախաքննությունը վարող քննիչը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, իրեն ստիպել է, որ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տա գործով մյուս մեղադրյալ Հովհաննես Ա.-ի կողմից իրեն թմրանյութ հյուրասիրելու վերաբերյալ և ցուցմունքը պնդի վերջինիս հետ առերեսման ժամանակ :
Կատարվում է նախաքննություն: