|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան «սեքս սկանդալի» գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է, որևէ անձի հանդեպ մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Հատուկ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կայքերից մեկում անհայտ անձը հրապարակել էր իբր ռեկտորի ֆեյսբուքյան նամակներից հատվածներ, որոնց համաձայն` նրա և բուհի վարչության պետերից մեկի` Ռուզաննա Հայրապետյանի միջև սեքսուալ կապ կա: Այս նամակներում անդրադարձ կա նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որի հասցեին անվայել խոսքեր են ասվում: Սակայն հրապարակումից որոշ ժամանակ անց ռեկտոր Հ. Թոքմաջյանը հայտարարեց, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են, և այդ նամակագրությունը սարքելու պահին ինքն օնլայն չի եղել: