|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 26-ին մի խումբ եզդիներ կմեկնեն թուրք-իրաքյան սահման: «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին, ով թուրք-իրաքյան սահման մեկնողներից է, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին Բաթման քաղաքում ենք, ուր ապաստան են գտել 2172 եզդիներ: Փախստականների մեծ մասը քնում է այգիներում: Այս օրերին նախկին եզդիաբնակ գյուղերում կստեղծվեն ճամբարներ, որտեղ կտեղավորվեն նրանք»:
Հիշեցնենք, որ խումբն Իրաքում գտնվող եզդիներին պետք է օգնություն տաներ` գումար, հագուստ և սնունդ:
Երեկ Մուրազին նշել էր նաև, որ եթե չլիներ թուրք սահմանապահների վատ աշխատանքը, ապա խումբն արդեն Բաթմանում կլիներ: