|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կբացվի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի (Նիկոլ) 50-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:
Աղաբաբյանը ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում: 1986 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը: 1992 թվականից նկարիչների միության անդամ է: Ունեցել է 60-ից ավելի անհատական ցուցահանդեսներ` Հայաստանում և արտերկրում: Հայ գեղանկարչության ասպարեզում ունեցած նշանակալի վաստակի և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Նիկոլ Աղաբաբյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: