|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր` տեղական ժամանակով ժամը 02.11-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.200 և արևելյան երկայնության 43.920: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Բավրայում 3 բալ ուժգնությամբ:
Կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակիների դեպարտամենտի հետ` նրանց մոտ զոհեր և ավերածություններ չկան: