|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հունիսի 7-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ աչքի թափանցող վնասվածքով բուժօգնության է դիմել 28-ամյա Սիփան Ս.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է «Հաղթանակ» զբոսայգում գտնվող հրաձգարանում` իր անզգուշության հետևանքով, օդաճնշիչ հրացանով ինքն իրեն կրակելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ օդամղիչ հրացանից կրակելու միջոցով Սիփան Ս.-ին անզգուշությամբ վնասվածքը պատճառել է 1973 թ. ծնված Արտակ Բ.-ն:
Արտակ Բ.-ն օրերս ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: