|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Ժողովուրդը» գրում է. «Երեկ Ավան-Առինջ թաղամասում վաղ առավոտյան՝ ժամը 05:20-ի սահմաններում, դաժան ծեծի է ենթարկվել նույն թաղամասի բնակիչ, 37-ամյա Կարեն Երեմյանը: Կարենին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների հայտարարության՝ վերջինս ի վիճակի չի եղել հայտարարություն տալու: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է սկսվել: Ըստ շրջանառվող լուրերի՝ Կարեն Երեմյանը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբայրն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։