|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Պետդեպի ներկայացուցիչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է միակ զբոսաշրջիկը Ղրիմում: Այդ մասին Մարի Հարֆը հայտարարել է բրիֆինգի ժամանակ՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Պուտինի այցը Ղրիմ. հայտնում է Лента.Ру-ն:
«Որքանով ես գիտեմ, նա փաստացի միակ զբոսաշրջիկն է, ով այնտեղ է գնացել այս ամառ»,- ասել է նա:
Հարֆը նաև նշել է, որ Ռուսաստանի ներխուժումից հետո Ղրիմում զբոսաշրջության ոլորտն անկում է ապրում:
Երեկ Պուտինը Յալթայում ելույթ էր ունեցել խորհրդարանի և կառավարության անդամների առջև: