|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ-նիր զինծառայողների հավելյալ խումբ կուղարկի Հյուսիսային Իրաք ՝ լեռնային շրջաններում «Իսլամական պետության» գրոհայիններից թաքնվող տասնյակ հազարավոր մարդկանց օգնության տրամադրման համար. հայտնում է ИТАР-ТАСС-ըՙվկայակոչելով CNN-ը:
«Այդ շրջան(Իրաք) կուղարկվի 100-ից ավելի ռազմական խորհրդատու»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:
Նույն օրը CNN-ը հայտնել է Իրաք 75 ամերիկացի ռազմական խորհրդատուի մեկնելու մասին, որոնք կօգնեն իրաքցի զինվորականներին զինված իսլամիստների դեմ պայքարում: CNN-ի հաղորդագրության մեջ չի հստակեցվել՝ խոսքը ռազմական խորհրդատուների տարբեր խմբերի մասին է, որոնք Իրաք են մեկնում տարբեր առաքելություններով, թե հայտարարված զինծառայողների խմբաքանակը մեծացնելու որոշման մասին: