|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Փաստաբան Արշավիր Խալափյանի հարազատները հավաքել են դատարանի սահմանած գրավի գումարը՝ մեկ մլն դրամը, վճարման անդորրագիրը ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին, և Արշավիր Խալափյանն ազատ է արձակվել: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է նրա պաշտպան Իրինա Մանուկյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին դատարանը բավարարել էր վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը և Ա.Խալափյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Միաժամանակ դատարանը առևտրային կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ա.Խալափյանին սահմանել էր 1 մլն. դրամի գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորություն: