|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վրաստանի իշխանությունները վստահ են, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն և համաձայանության կգան: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:
Նա նշել է, որ Վրաստանը անհանգստացած է երկու եղբայրական պետությունների միջև ստեղված իրավիճակով: Ես ցանկանում եմ միանալ տարածաշրջանում լարվածությունը թոթափելու կոչերին: Կայունությունը տարածաշրջանում անհրաժեշտ է մեզ բոլորիս: Երկու երկրների միջև երկխոսությունը պետք է շարունակվի և ես վստահ եմ, որ նրանք ընդհանուր լեզու կգտնեն»,- ասել է նա: