|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ մի խումբ մտավորականների: Մրցույթ-փառատոնն անցկացվում է Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո. տեղեկացնում են կառավարությունից:
Հանրապետության վարչապետին են ներկայացվել փառատոնի նախապատրաստական աշխատանքները, քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր: Որոշվել է 2014 թ. այն անցկացնել սեպտեմբերին՝ այս անգամ ևս ներգրավելով ՀՀ մարզերը, Երևանը, Արցախը, Ջավախքը:
Ժյուրիի անդամները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնել հայ գրականության տարածմանը ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել տարեցտարի փառատոնի մասնակիցների թվի ավելացման փաստը և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս աջակցել դրա անցկացմանը: