|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր հակառակորդը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, և Yerkir.am-ի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը նշեց, որ առավոտից էին սկսել կրակել, պարբերաբար կրակում էին, սակայն ժամը 21-ից սկսած սկսել են կրակել խոշոր տրամաչափի գնդացիրներից:
Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Yerki.am-ին հայտնեց, որ երեկոյան ժամը 21-ի սահմաններում, հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է Տավուշի մարզերի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Սակայն հայ դիրքապահների համարժեք հակահարվածից հետո հակառակորդը ստիպված է եղել դադարեցնել կրակն, ու հիմա այդ գյուղերում հարաբերականորեն անդորր է: Հայկական կողմից զոհեր ու վիարվորներ, տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը, բարեբախտաբար չկան: