|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ 6 ամիս չի կարողանա դուրս գալ խաղադաշտ: Ֆուտբոլիստը վնասել է ազդրի քառագլուխ մկանը և շուտով կվիրահատվի, որից հետո մոտ կես տարի կպահանջվի ապաքինման համար: Այս մասին տեղեկացնում է sport-express-ը:
Նշենք, որ Մովսիսյանի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռևս չկա:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում վնասվածք ունի նաև Արաս Օզբիլիսը, ով մոտ 1 տարի չի կարողանա օգնել թիմին և հավաքականին: