|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հենց նոր Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ևս ընդունվեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագիծը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախ հայտարարեց, որ կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ, ձեռնպահ չկա: Այնուհետև ասաց, որ կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ, ձեռնպահ չկա: «Որոշումն ընդունվել է»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Այս քվեարկությանը ընդդիմադիր ուժերը չէին մասնակցում. նրանք, որպես բողոքի նշան, լքել էին ԱԺ նիստերի դահլիճն այս առավոտյան կուտակային կենսաթոշակի մասին օրենքի առաջին ընթերցմամբ քվեարկությանը հաջորդած սկանդալից հետո:
Կուտակային կենսաթոշակների մասին օրինագծի քվեարկությունից առաջ հանրապետականները կողմ քվեարկեցին մոտ 30 օրինագծի: Այդ ընթացքում Գալուստ Սահակյանը հեգնեց ընդդիմադիրներին` ասելով. «Ճիշտն ասած, շատ դժվար է առանց ընդդիմության»: