|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պարտադիր կուտակային համակարգին փոխարինող նպատակային սոցիալական վճարին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դա «շատ ճիշտ քայլ էր»: Այս մասին տեղեկացնում է
Ինչպես տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը, վարչապետը նաեւ ասաց, որ հուլիսի 1-ից 200 հազարից ավելի պետական աշխատողների աշխատավարձերը միջինը 40 տոկոսով բարձրանալու են:
«Կառավարությունը համարձակ քայլ է կատարել` մոտ 38 մլրդ դրամ է հատկացրել այդ աշխատավարձերի բարձրացմանը»,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը եւ հիշեցրեց, որ նպատակային սոցիալական վճարը տարածվելու է պետական սեկտորի աշխատողների վրա, իսկ մասնավոր հատվածի համար այն պարտադիր է դառնալու 2017թ. հուլիսի 1-ից:
Մեր դիտարկմանը, որ բարձրանալու է միայն քաղծառայողների աշխատավարձը, Հովիկ Աբրահամյանը միայն պատասխանեց, որ նվազագույն աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարը կատարելու է կառավարությունը: