|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված` ԱԺ արտահերթ նիստում գործադիրն անակնկալ ներկայացրել էր նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նոր օրինագիծը: Կառավարության այս նախաձեռնությունն անակնկալ էր ոչ միայն հասարակության ու, հատկապես, «Դեմ եմ» նախաձեռնության անդամների, այլ նաեւ հենց քառյակի պատգամավորների համար:
Քառյակի ներկայացուցիչները ԱԺ մուտքի մոտ հավաքված` «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին ներկայացրեցին ստեղծված իրավիճակը:
ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն ու «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը ակտիվիստներին ներկայացրեցին կառավարության` կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նոր նախագծից որոշ դիտարկումներ եւ կոչ արեցին լինել ավելի ակտիվ` հետագայում հաջողության հասնելու համար:
Պատգամավորների եւ ակտիվիստների հանդիպման մանրամասները' տեսանյութում: