|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հունիսի 30-ին լրանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 60-ամյակը: Այսօր` Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրի ընթացքում, պատասխանելով հարցին, թե ինչպես է պատրաստվում հոբելյանական տարեդարձին, Սարգսյանն ասել է, որ առանձնապես չի պատրաստվում, և 60-ամյակին ընդառաջ` իր ցանկություններն ամբողջությամբ չեն կատարվել:
Սերժ Սարգսյանն ասել է, որ իր 65-ամյակը կցանկանար դիմավորել ազատ Արցախով, հստակ հաստատված խաղաղությամբ, արագ տեմպերով զարգացող Հայաստանում և նույնչափ արագ տեմպերով ներգաղթի երևույթներով:
«Կցանկանամ, որ բոլոր նրանք, ովքեր նշում են իրենց ծննդյան տարեդարձները, կատարված ցանկություններով դիմավորեն»,- ասաց Սերժ Սարգսյանը: