|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքայում ոստիկանը կնոջ հետ այցելել է ռեստորան, սակայն, չհավանելով իր պատվիրած պիցցան, կրակ է բացել ռեստորանի տնօրենի վրա:
Ըստ CNNturk-ի՝ ոստիկանը 4 անգամ կրակել է տնօրենի վրա, իսկ ռեստորանի հաճախորդները խուճապահար դուրս են վազել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները վերցրել են իրենց գործընկերոջ ատրճանակն ու ձերբակալել նրան:
Հիվանդանոց տեղափոխված` ռեստորանի տնօրենի վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում է:
Հետաքննություն է սկսվել: