|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հունիսի 12-ին` ժամը 22.06-ին, տեղեկություն էր ստացվել, որ Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն թիվ 2 հասցեում՝ ՀՀ Էներգետիկայի նախարարության շենքի մուտքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ նախարարության նկուղային հարկում «Պրոջեկտ» ՍՊԸ-ին պատկանող տարածքի խոհանոցից ծխատարով խորովածի ծուխն անցել է նախարարության առաջին հարկ և թողել հրդեհի տպավորություն: