|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Նարեկացի» համույթը, «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությամբ, հունիսի 20-ին, Կամերային երաժշտության տանը հանդես կգա ինքնատիպ համերգային ծրագրով: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ համույթը «Ժամանակակիցը» խորագրի ներքո կներկայացնի Ազնավուրի ստեղծագործությունները` փոխադրված ազգային նվագարանների համար:
Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին զուգահեռ համերգային ծրագրում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Մանվել Բեգլարյանի, Ռուբեն Ալթունյանի, Գևորգ Մանասյանի, ինչպես նաև Սայաթ-Նովայի և Կոմիտասի ստեղծագործությունները: Համերգային ծրագրին կմասնակցի Մարիաննա Պողոսյանը:
Հուլիսի 25-27-ին համույթը նույն համերգային ծրագրով հանդես կգա նաև Արցախում, մասնավորապես` Շուշիում, Ստեփանակերտում և Բերձորում: