|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երեկ ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը, ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ, ավարտեց ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը:
Մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ երկու-երեք օր հանգստից հետո հայ ծանրորդներն Աբովյանում կշարունակեն Կազանում հունիսի 19-29-ը կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստումը:
«Աբովյանում կլինի երկու հավաք: Այնտեղ էլ պարզ կդառնա վերջնական կազմը, որտեղից էլ տղաները կմեկնեն մրցավայր»,-ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքին հայտնել է մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը: