|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ավարտվեց շախմատի տղամարդկանց և կանանց ԱՄՆ-ի առաջնությունը: Հայտնել էինք, որ ամերիկաբնակ Վարուժան Հակոբյանն ու Տաթև Աբրահամյանը իրավունք էին ստացել «մահվան» պարտիա անցկացնելու չեմպիոնության համար, քանի որ միանգամից 3 շախմատիստներ վաստակել էին հավասար միավորներ:
Հայտնի դարձավ, որ Հակոբյանը հաղթել է Ալեքսանդր Լենդերմանին, իսկ Աբրահամյանն` Աննա Զատոսկիխինին: Այնուհետև 2 հայ շախմատիստներն էլ չեմպիոնությունը որոշող վերջին պարտիաներում պարտություն են կրել և բավարարվել արծաթե մեդալներով: Հակոբյանը զիջել է Գատա Կամսկիին, իսկ Աբրահամյանն` Իրինա Կրաշին: