|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի այն հարցին, թե ի՞նչ գնահատական կտա Տիգրան Սարգսյանի թողած ժառանգությանը: Նա ասաց. «Հասկանում եմ, որ ինձանից ուզում եք ստանալ բացասական գնահատական, սակայն ես իմ նախորդների մասին երբեք բացասական կարծիք չեմ հայտնում, դա իմ տեսակն է»:
Ինչ վերաբերում է «ատկատների» դեմ պայքարի վերաբերյալ հարցին, վարչապետը նշեց, որ այդ երևույթի վերացման համար պատրաստվում է համագործակցել քաղաքական և քաղաքացիական ուժերի հետ:
«Ես այդպես եմ պատկերացնում պայքարը «ատկատի» դեմ: Դա միայն վարչապետի և կառավարության խնդիրը չէ, ակնկալում եմ բոլորի աջակցությունը, ես յուրաքանչյուր հարցի շատ օպերատիվ կարձագանքեմ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: