|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն «Ազադլըգ» ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների մասին հարցին, նշել է, որ Ադրբեջանում կարող են կրկնվել ուկրաինական Մայդանի իրադարձությունները. հայտնում է haqqin.az-ը:
«Եթե կառավարությունն ավելի կոշտ քաղաքականություն վարի քաղաքացիական հասարակության նկատմամբ, ապա Մայդանի իրադարձությունները կարող են կրկնվել նաև Բաքվում: Եթե անգամ ոչ այժմ, ապա 5-10 տարուց: Եթե քաղաքացիական հասարակության հնարավորություններն էլ ավելի սահմանափակվեն, դա կմեծացնի այդպիսի իրադարձությունների կրկնվելու վտանգը»,- ասել է դիվանագետը։
Մեկնաբանելով «Ադրբեջանին 7 շրջանները վերադարձնելու մասին»` ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը՝ Մորնինգսթարը նշել է, որ նա բարձրաձայնել է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը։
Դեսպանը նաև նշել է, որ եթե Ադրբեջանը և Հայաստանը վերջապես պայմանավորվեն խաղաղության վերաբերյալ, ապա այդ ժամանակ դրան կարող է խանգարել Ռուսաստանը՝ երկու պետությունների վրա ազդեցության լծակները պահպանելու համար։