|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Կառավարության նոր կաբինետի ձեւավորումից հետո կսկսվի մարզպետների փոփոխությունը։ Այդ հարցն արդեն ակտիվորեն քննարկվում է իշխանական կուլիսներում։ Բացառված չէ, որ նոր մարզպետների շարքում եւս ի հայտ գան ուշագրավ կերպարներ։
Ըստ մեր տեղեկությունների՝ քննարկվում է սպորտի նախարար Խաչիկ Ասրյանին Արագածոտնի մարզպետ նշանակելու հարցը։ Մեր տեղեկություններով՝ վերջինս աշխատում է ամեն ինչ անել, որ այս հնարավորությունը մամուլում չքննարկվի՝ փոզմիշ չլինելու համար։ Լուրեր կան, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը փորձում է նշանակվել Կոտայքի մարզպետ»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: