|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն իր ամերիկացի գործընկերոջ հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է ուկրաինական ճգնաժամին, հատկապես` Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցող իրադարձություններին: «Քննարկվել են Ուկրաինայի ճգնամային դրության տարբեր ոլորտներ, նախևառաջ` երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցող իրադարձությունները: Նախագահ Պուտինը Բարաք Օբամային կոչ է արել առավելագույնս օգտագործել ամերիկյան կողմի ձեռքի տակ եղած հնարավորությունները` արյունահեղություն և ուժի կիրառում թույլ չտալու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Նախագահները նաև որոշել են շարունակել դիվանագիտական համագործակցության ուղիներ որոնելու ջանքերը ապրիլի 17-ին կայանալիք քառակողմ (ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, Ուկրաինա) հանդիպմանն ընդառաջ: