|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Քաղաքացին պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որը վկայում է միջադեպի մասին: Արմանը պատմել է, որ մարտի 24-ին` ժամը 13:00-ի սահմաններում, իր մեքենայով ընկերոջը տարել է արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձինք և բռնություն գործադրել նրա հանդեպ:
Այս կապակցությամբ ՄԻՊ-ը դիմել է Հատուկ քննչական ծառայություն և արդարադատության նախարարություն` միջնորդելով համապատասխան միջոցներ ձեռնարկել և տեղեկացնել արդյունքների մասին:
Արման Գասպարյանի համաձայնությամբ հրապարակում ենք համապատասխան ձայնագրությունը: