|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր առավոտյան ողբերգական պատահար է տեղի ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: Ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ 46-ամյա Արայիկ Մարգարյանն իր տան բակում «Մերսեդես» մակնիշի մեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել որդուն՝ 5-ամյա Մարկ Մարգարյանին, ով, ցավոք, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում: