|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ըստ «Ակօս»-ի` Կ.Պոլսի դատախազներից Մուրադ Ինամը հետաքննություն է սկսել Agos, Vatan, Star, Milliyet, Radikal, Aydinlik, Posta պարբերականների, «Դողան» լրատվական գործակալության և Internethaber.com կայքի դեմ 2013-ի սեպտեմբերի 19-ին հրապարակված մի նյութի կապակցությամբ, որում Հրանտ Դինքի սպանությունը հետաքննող ոստիկան Մուհիթթին Զենիթը հեռախոսազրույցի ընթացքում Դինքի սպանությունն ուղղորդողներից Էրհան Թունջելիին ասում է. «Եթե սատկել է, թող սատկի, թե ո՞վ է սատկեցրել, ինձ չի հետաքրքրում»:
Դատախազը պնդում է, որ այս ձայնագրության հրապարակումը նպատակ է հետապնդում նվաստացնել Թուրքիայի ոստիկանությանը: