|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
The Financial Times-ն անդրադարձել է Սոչի օլիմպիական խաղերին, մասնավորապես՝ դրա վրա ծախսված ահռելի գումարներին:
Որտեղի՞ց է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 50 մլրդ դոլար հայթայթել Սոչիի օլիմպիական խաղերի համար. հարցնում է The Financial Times պարբերականը և առաջարկում է պատասխանը փնտրել «Գազպրոմ»-ի` Գերմանիայի, Ուկրաինայի և այլ բաժանորդների մոտ, որոնք գազի համար բարձր գին են վճարում. հայտնում է BBC Russian-ը:
Ըստ թերթի՝ գազի արտահանումից ստացված եկամուտները թույլ են տվել Վլադիմիր Պուտինին վարել ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն և ֆինանսավորել պատմության մեջ ամենաթանկ օլիմպիական խաղերը։
«Ամերիկայում «Գազպրոմի» համարժեքը չկա։ Սակայն էներգետիկ հեղափոխությունը ԱՄՆ-ում թույլ կտա թուլացնել հարևան պետությունների նկատմամբ Ռուսաստանի ճնշումը։ Բարաք Օբաման դեռ հնարավորություն ունի փոփոխելու խաղի կանոնները»,- գրում է թերթը։