|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայ դահուկորդ Սերգեյ Միքայելյանը, ով մասնակցում էր Իտալիայում անցկացվող դահուկասպորտի աշխարհի երիտասարդական առաջնությանը` սկիաթլոն ձևում (15+15կմ), 71 մասնակիցների մեջ զբաղեցրել է 9-րդ տեղը:
Հատկանշական է, որ վերջին 5 կմ-ից առաջ հայ դահուկորդը վստահորեն առաջատար է եղել: Միքայելյանը գրանցել է 1:25.07 արդյունք:
Իսկ ահա սպրինտ ձևում Միքայելյանը 3 րոպե 15.28 վայրկյան արդյունք է գրանցել և 77 մասնակիցների մեջ զբաղեցրել 47-րդ տեղը:
Հիշեցնենք, որ 21-ամյա Սերգեյ Միքայելյանը մասնակցելու է Սոչիի օլիմպիական խաղերին. նա օլիմպիական ուղեգիր էր նվաճել դեռևս 3 տարի առաջ: